Բելառուսը ծրագրում է ինքնաթափ և լեռնահանքային սարքավորումներ արտահանել Հայաստան
EconomicsԲելառուսը ծրագրում է ինքնաթափ և լեռնահանքային արդյունաբերությամն սարքավորումներ արտահանել Հայաստան:
Այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը` հղում կատարելով երկրի ԱԳՆ պաշտոնական կայքին:
Նշվում է, որ այդ հարցը քննարկվել է Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարյուկի` Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ: Դեսպանն այցելել է հանքաարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ , մասնավորապես` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ և Կապանի լեռնահարստացման կոմբինատ:
Նշված կոմբինատների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մեքենաների, անվադողերի, ինքնաթափ սարքավորումների և Հայաստանում պահանջարկ ունեցող բելառուսական այլ արտադրանքի արտահանման հետ կապված հարցեր:
Դեսպանը հանդիպում է ունեցել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի, տնտեսության և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետ կապված արդիական հարցեր: