«Սասնա ծռերին» նվիրված հավաքն ավարտվեց
SocietyԱզատության հրապարակում ավարտվեց «Սասնա ծռերի» պաշտպանությանը նվիրված հավաքը։ Այս պահին ցուցարարները «Ես Սասնա ծուռ եմ», «Սասնա ծռեր» վանկարկումներով երթ են անցկացնում։
Ըստ իրենց հայտարարության՝ երթով անցնելու են Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան, ապա Նալբանդյան փողոցներ եւ վերադառնալու են Ազատության հրապարակ։
Նշենք, որ հավաք-երթը իրականցվում է ամեն ուրբաթ։