Մազահեռացման արդյունավետ տարբերակ՝ տնային պայմաններում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Գոյություն ունեն բազմաթիվ բաղադրատոմսեր տնային պայմաններում մազահեռացում անելու համար։ Այսօր Ձեզ ենք ներկայացնում դրանցից ամենաէֆֆեկտիվ տարբերակը, որի պատրաստման համար անհրաժեշտ է մեղր։ Մեղրը շատ լավ խոնավեցնում է մաշկը, մաքրում, երիտասարդացնում և նպաստում է նրա վերականգնմանը։
Պատրաստման համար անհրաժեշտ է`
1 ճաշի գդալ շաքարավազ
¼ ճաշի գդալ մեղր
¼ ճաշի գդալ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը՝
1. Խառնեք բոլոր բաղադրիչները և տեղադրեք միկրոալիքային վառարանում 20 վայրկյան։ Հանեք և կրկին դրեք միկրոալիքային վառարան։ Կրկնեք այս գործողությունը 4-5 անգամ, մինչև մածուկը պատրաստ լինի։
2. Ստացված մածուկը պետք է նման լինի մեղրի, իսկ հովանալուց հետո ունենա մուգ շագանակագույն երանգ։
3. Ստացվածը քսել մազերի աճին հակառակ ուղղությամբ, պոկեք հակառակ ուղղությամբ։