Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ավրորա» մրցանակի առաջադրումների թիվն աճել է երեք անգամ

Society

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2017թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է։

2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրումներ կատարվել են 66 երկրներից, առավելագույնը՝ Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Պակիստանից, Նիգերիայից, Ֆրանսիայից, Նեպալից, Քենիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից եւ Մեծ Բրիտանիայից։ 

Այս մասին տեղեկացրին IdeA հիմնադրամից:

«Ավրորա» մրցանակը երկրորդ տարում գրանցել է առաջադրումների թվի աճ` մոտ երեք անգամ. 2015 թվականին ստացվել էր 186 հայտ՝ 6 լեզուներով, 27 երկրներից եւ ընդգրկել 113 չկրկնվող թեկնածություններ։

«Մենք շատ ուրախ ենք, որ ստացել ենք այսքան առաջադրումներ աշխարհի բոլոր կողմերից,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը,- ընդամենը երկրորդ տարին է, իսկ «Ավրորա» մրցանակի տեսլականը՝ որ մարդկությունը կարող է եւ պետք է մեծարի նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգելու գնով փրկում են ուրիշներին, նորովի է զորանում։ Միայն նման մարդկանց գոյության շնորհիվ է, որ հայությունը` նաեւ իմ ընտանիքը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը, եւ մեր երախտագիտությունը հայտնելու համար է, որ մենք ցանկանում ենք այս մրցանակը կիսել նրանց հետ, ովքեր վտանգին հանդիման՝ դրսեւորում են մարդասիրություն»։

Առաջադրված թեկնածություններն այժմ կվերստուգվեն գիտակ եւ փորձառու մասնագետների խմբի կողմից, որոնք իրենց հերթին կներկայացնեն թեկնածուների վերջնացուցակը՝ ընտրված ըստ ցուցաբերված խիզախության, նվիրումի եւ ազդեցության։ Լավագույն 20 թեկնածուների անուններն այնուհետեւ կփոխանցվեն Ընտրող հանձնաժողովին, որն այժմ նախագահում է դերասան եւ բարերար Ջորջ Քլունին եւ որի կազմում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույ ն հանձնակատար եւ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին։

«Առաջին տարվա տպավորիչ արձագանքից հետո այս տարվա առաջադրումների մեծ թիվն անչափ խոստումնալից է,- նշում է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը,- մենք լիահույս ենք, որ կխթանենք «Ավրորա» մրցանակի առաքելությունը եւ կշարունակենք աշխարհի համար բացահայտել 2016 թվականի դափնեկրի՝ Մարգարիտ Բարանկիցեի նման մարդասերների ոգեշնչող պատմությունները»։

«Ավրորա» անդրանիկ մրցանակը շնորհվեց Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեին։ Խավարի ու հուսահատության պահին անձնվիրաբար ուրիշներին օգնելու համար նա դարձավ «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ստանալով $100,000 պարգեւ եւ հնարավորություն շարունակելու բարեգործության շղթան՝ $1,000,000 մրցանակն ուղղորդելով իրեն գործի ոգեշնչած կազմակերպություններին։ Բարանկիցեն ընտրեց երեք կազմակերպություն, որոնք պայքարում են մանկական աղքատության դեմ, օգնություն տրա մադրում եւ վերականգնման հնարավորություններ ստեղծում փախստական երեխաների ու որբերի համար։

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հանրությանը հայտնի կդառնան 2017թ. փետրվարին, ինչին կհաջորդի ապրիլյան միջոցառումների շարքը՝ մարդասիրության ոլորտի գործիչները քննարկումներ կծավալեն աշխարհի ամենահրատապ հիմնախնդիրների շուրջ, Երեւանում կփառաբանվեն մարդասիրությունն ու մրցանակի հավակնորդները եւ հանդիսավոր արարողությամբ կհայտարարվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը։

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia