Կարո Փայլանը ելույթ կունենա ԱՄՆ-ի հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը
SocietyԹուրքիայի խորհրդարանի հայկական ծագումով պատգամավոր Կարո Փայլանը ելույթ կունենա ԱՄՆ-ի հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը:
Փայլանը հոկտեմբերի 4-ին Մասաչուսեթսի նահանգի Բելմոնտ քաղաքում կազմակերպված բանավեճի ընթացքում կքննարկի Թուրքիայում եւ Հայաստանում վերջին դեպքերի զարգացումը, հայտնում է Massis Post-ը:
Անդրադարձ կլինի Թուրքիայում եւ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, կքննարկվեն նաեւ Թուրքիայի հայ համայնքի առաջ կանգնած մարտահրավերները, Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները եւ քրդական խնդիրը: