Քառօրյա պատերազմից հետո մենք հետևություններ արել ենք. Սեյրան Օհանյան
SocietyԱյսօր Տնտեսագիտական համալսարանում ապրիլյան պատերազմում զոհված հերոսների անվան լսարանի բացման ժամանակ լրագրողները դարձյալ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանից հետաքրքրվել են 200 մլն դոլար վարկային միջոցներով ռուսական կողմից գնվող սպառազինության ճակատագրի մասին, որը մեկ տարուց ավելի է՝ Հայաստան չի տեղափոխվել:
Ի պատասխան Օհանյանն ասաց, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, արդիականացումը գտնվում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո և հավելեց.
«Անկասկած, քառօրյա պատերազմից հետո մենք հետևություններ արել ենք, և թափը ավելացել է: Ինչ վերաբերում է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա պլանային բոլոր միջոցառումներն իրականացվում են, և կարող եմ ասել, որ թող մեր ժողովուրդը չմտահոգվի, մենք այդ ուղղությամբ հետևողական աշխատանք ենք իրականացնում: Ինչ ձեռք կբերենք, որ ժամկետներում թույլ տվեք, որ պրոֆեսիոնալները զբաղվեն»: