Yerevan, 29.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռուսաստանից փոխանցվող «տրանսֆերտները» ռուբլով հաշվարկելիս աննշան են կրճատվել

Economics

Հուլիսին Հայաստանի ֆիզիկական անձանց ուղարկվող դրամական փոխանցումները (այսուհետ՝ փոխանցումներ) տարեկան կտրվածքով կրճատվել են 34,1 մլն դոլարով, այդ թվում՝ Ռուսաստանից՝ 21,6 մլն դոլարով:

Մինչդեռ անցյալ տարվա համեմատությամբ վնասի չափերն այնպիսին չեն, որը կրել է մեր հասարակության մի հատվածը: Այն ընտանիքները, որոնք վարժվել էին ապրել Ռուսաստանում գտնվող հարազատների ուղարկած «տրանսֆերտներով», հանկարծ սկսեցին շատ ավելի քիչ ստանալ, քան երկու տարի առաջ: Պատճառը միայն այն չէ, որ մեր աշխատանքային միգրանտներն սկսել են ավելի քիչ վաստակել, կամ նրանց թիվը Ռուսաստանում կրճատվել է (չնայած այդ գործոնը եւս առկա է): Պատճառը արժույթի կուրսն է:

Ռուսաստանից փող կարելի է փոխանցել կա՛մ ԱՄՆ դոլարով (նաեւ եվրոյով), կա՛մ ռուբլիով: Ռուսաստանում կոնկրետ արժույթով փոխանցումների վերաբերյալ տվյաները հրապարակվում են միայն ըստ «պայմանագրի կողմ հանդիսացող հիմնական երկրների՝ կոնտրագենտների», որոնց թվին Հայաստանը չի պատկանում: Այդ իսկ պատճառով կդիտարկենք, օրինակ, Ուզբեկստանի վերաբերյալ տեղեկությունները: Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ռուսաստանից Ուզբեկստան փոխանցումների մոտ 97 տոկոսը կատարվել է ԱՄՆ դոլարով:

Հուլիսի օրինակով ներկայացնենք, թե վերջին երկու տարվա ընթացքում ռուսական «տրանսֆերտների» հետ ինչ է հատկապես տեղի ունեցել: Եվ այսպես՝ այդ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան փոխանցումները կրճատվել են 90,6 մլն դոլարով կամ գրեթե երկու անգամ (ավելի ճշգրիտ՝ 1,94 անգամ): Այդ ընթացքում ԱՄՆ դոլարը Ռուսաստանում մոտ 1,9 անգամ արժեւորվել է: Ինչպես տեսնում եք, այս ցուցանիշները գրեթե համընկնում են:

Եթե ԱՄՆ դոլարը ռուսական ռուբլու փոխարկենք, ապա կստացվի, որ Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարը երկու տարվա ընթացքում կրճատվել է 5 տոկոսից ոչ պակաս: Հետեւաբար փոխանցումների փլուզում է հրահրել հիմնականում Ռուսաստանում դոլարի արժեւորումը: Հայաստանում նշված երկու տարվա ընթացքում (հուլիսի դրությամբ) ԱՄՆ դոլարն արժեւորվել է 17 տոկոսով:

Ռուսաստանից ռուբլով փոխանցումներ ստացողների համար հակառակ իրավիճակ է ստեղծվել՝ Հայաստանում ռուբլին արժեզրկվել է գրեթե 1,6 անգամ:

Արդյոք փոխանցումներ ստացողները շահավետ տարբերակ ունե՞ն՝ կախված արժույթի ընտրությունից:

Ենթադրենք՝ Ռուսաստանից Հայաստան է փոխանցվում մեկ հազար ռուբլի: Հաշվարկի առաջին տարբերակ. փոխանցելիս ռուբլին փոխարկվում է ԱՄՆ դոլարի, որը Հայստանում ստացողը փոխանակում է դրամով: Արդյունքում՝ երկու տարի առաջ հազար ռուբլու դիմաց կստանային մոտ 11,8 հազար դրամ, իսկ ահա ընթացիկ տարվա հուլիսին՝ 6,3 հազար դրամից մի փոքր ավելի: Այսինքն՝ գրեթե 1,9 անգամ քիչ:

Երկրորդ տարբերակ. փոխանցումը կատարվում է ռուսական ռուբլով: Երկու տարի առաջ հազար ռուբլին փոխանակելիս Հայաստանում ստանում էին 11,7 հազար դրամից ավելի, իսկ այժմ՝ ընդամենը 7,4 հազար դրամ: Այսինքն՝ գրեթե 1,6 անգամ քիչ: Նշենք, որ այս հաշվարկները կատարվել են Հայաստանում եւ Ռուսաստանում արժույթի միջին պաշտոնական կուրսի հիման վրա:

Որպես ամփոփում նշենք, որ որոշ փորձագետների կանխատեսմամբ՝ ընթացիկ տարեվերջին Ռուսաստանում դոլարի կուրսը կմոտենա 100 ռուբլու սահմանին: Այդ դեպքում տեղի կունենա Ռուսաստանից փոխանցումների երկրորդ փլուզումը: Կիրականանա՞ այս մռայ կանխատեսումը, թե՞ ոչ՝ ցույց կտա մոտ ապագան:

 

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community