ԱՄՆ-ում որոշել են «պարգևատրել» ռազմական բոլոր շներին
Lifestyle
Շներն իսկապես հրաշալի կենդանիներ են: Նրանք ոչ միայն մեր լավագույն և հավատարիմ ընկերներն են, այլ նաև ինտելեկտի ու անվախության շնորհիվ կարողանում են մարդկանց օգնել անգամ պատերազմների ժամանակ՝ կյանքեր փրկելով:

ԱՄՆ-ի իրավաստեղծ մարմինները որոշել են «պարգևատրել» բոլոր այն շներին, որոնք ծառայում են երկրի զինված ուժերին: 2016 թ. Ազգային պաշտպանության թույլատվության ակտը հրապարակեց մի օրենք, ըստ որի ռազմական բոլոր շները՝ «գործնական կյանքն» ավարտելուց հետո պարտադիր կերպով վերադառնալու են ԱՄՆ և հանձնվեն վստահելի ձեռքերի:
Երբ մենք հիշում ենք, թե քանի-քանի մարդիկ են բաժանվել այն շներից, որոնք փրկել են իրենց կյանքը, ապա հասկանում ենք, թե ինչ հրաշալի գաղափար է սա: Սա ոչ միայն ապահովում է այս խիզախ կենդանիների պաշտպանությունը, այլ նաև նրանց իրավունքը՝ երջանիկ լինելու որևէ հարազատ վայրում:

Ըստ Ամերիկայի մարդասիրական ասոցիացիայի՝ յուրաքանչյուր ռազմական շուն փրկում է միջինում 150-200 զինվորի կյանք` հայտնաբերելով ինքնաշեն պայթուցիկ սարքեր և թաքնված զենքեր: Մինչ այժմ ռազմական շներից շատերը հետ չեն վերադառնում տուն՝ իրենց վարժեցնողների հետ, ավելին՝ անգամ Ամերիկա չեն կարողանում վերադառնալ: Նրանց կատարած աշխատանքը հաճախ չի գնահատվում: Այս նոր օրենքի շնորհիվ նրանց վերաբերվում են նույն արժանապատվությամբ, ինչպես մնացած բոլոր՝ հայրենիքին ծառայություն մատուցած զինվորներին: