«ԻՊ-ին հակազդելու համար անհրաժեշտ է ցամաքային գործողություն». Էրդողան
International newsԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է արևմտյան երկրների քաղաքականությունը Սիրիայում և Իրաքում գործողություններին չմիջամտելու համար՝ ընգծելով, որ առանց ցամաքային գործողության ռմբակոծությունները չեն դադարեցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների շարժումը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Նա վերահաստատել է Սիրիայի հյուսիսում գտնվող իրենց սրբավայր Օսմանյան կայսրության հիմնադիրների նախնի Սուլեյման Շահի դամբարանը պաշտպանելու պատրաստակամությունը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ տվյալ պահին երկրում մոտ 1.5 միլիոն փախստական կա աշխարհի տարբեր երկրներից՝ հիմնականում Սիրիայից: Թուրքիան ավելի քան 4 միլիարդ դոլար է տրամադրել նրանց ապահովելու համար: