Լուկաշենկո. Մոսկվան եւ Մինսկը պայմանավորվել են ռուսական գազի գնի հարցում
EconomicsՄոսկվան եւ Մինսկը գրեթե պայմանավորվել են ռուսական գազի գնի հարցում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Միայն ուշ երեկոյան մեզ եւ Ռուսաստանի համար ընդունելի լուծում գտանք այս հարցում»,- ասել է նա:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Լուկաշենկոն պարզաբանել է, որ նախօրեին ավարտվել է Մինսկի համար ռուսական գազի գնի շուրջ փոխվարչապետերի մակարդակով անցկացվող բանակցությունների հերթական փուլը:
«Կարծում եմ՝ առաջիկայում կլուծենք այդ հարցը»,- հավելել է երկրի ղեկավարը: