Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնած բարեգործական մարաթոնին` Գյումրիում «ԹՈՒՄՈ» տեխնոլոգիական կենտրոն հիմնելու նպատակով:
Բարեգործական մարաթոնի ընթացքում Յուրա Մովսիսյանը կապ է հաստատել հեռուստաընկերության հետ և մարաթոնին նվիրաբերել 5000 ԱՄՆ դոլար և ասել. «Իմ կարծիքով` սա հոյակապ նախաձեռնություն է մեր Գյումրի քաղաքի, մեր երեխաների համար, ինչը հնարավորություն կտա երեխաներին փոքր տարիքից սկսել հասնել ամեն ինչի»: