Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեծ Բրիտանիան փոխում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղաքականությունը. Հարութ Սասունյան

Միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը 2009 թվականին քառասուն էջանոց մի տեղեկագիր էր պատրաստել՝ բացահայտելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կեղծ և ոչ հավաստի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ռոբերտսոնի «Արդյոք եղե՞լ է Հայոց Ցեղասպանությունը» խորագրով հետաքննական տեղեկագիրը՝ հիմնված բրիտանական ներքին փաստաթղթերի վրա, որոնք ձեռք էին բերվել «Տեղեկատվության ազատություն» օրենքի շնորհիվ, բացահայտել էր, որ արտգործնախարարությունը ժխտել էր Հայոց ցեղասպանությունը և ապակողմնորոշել Բրիտանական խորհրդարանին այս հարցում՝ Թուրքիային սիրաշահելու համար: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականը նվիրել է այս խնդրին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ:

Ռոբերտսոնը ինձ ուղարկել էր 286 էջանոց իր նոր գրքի՝ «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերի մասին» նախնական օրինակը, որն այս ամիս կհրատարակվի Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում: Յուրաքանչյուր ոք, ով կարդա հեղինակավոր իրավաբանի մանրազնին ուսումնասիրությունը, կասկածի նշույլ անգամ չի ունենա Ցեղասպանության իսկական փաստերի և փոխհատուցման համար հայ ժողովրդի արդար պահանջների վերաբերյալ:

Ռոբերտսոնի կողմից վերջերս ձեռք բերված Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության գաղտնի փաստաթղթերը բացահայտում են, որ բրիտանական խորհրդարանն աստիճանաբար փոխում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը՝ ժխտումից անցնելով դեպի տեսակետ արտահայտելուց խուսափելուն: Արտգործնախարարությունն ընդունում է, որ պետական քաղաքականության մեջ փոփոխությունը՝ Ռոբերտսոնի 2009 թ. զեկույցում առաջ քաշած հզոր իրավական փաստարկների ուղղակի արգասիքն է:

Մինչև վերջերս Մեծ Բրիտանիան համառորեն կառչած էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր բացահայտ ժխտողական դիրքորոշմանը: Ռոբերտսոնի մեջբերած արտգործնախարարության 1999 թ. գաղտնի հուշագրում խոստովանություն կա, որ բրիտանանական կառավարությունը «քննադատելի է բարոյական առումով: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների (քաղաքական, ռազմավարական և առևտրային) կարևորությունը, և որ ցեղասպանության ճանաչումը գործնականում ոչ մի օգուտ չի տա Մեծ Բրիտանիային կամ սպանություններից դեռևս ողջ մնացած մի քանի վերապրածների, ոչ էլ կօգնի Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանը, ուստի ներկայիս գիծը միակ հնարավոր տարբերակն է»:

Սակայն Ռոբերտսոնի 2009 թ. զեկույցի հրապարակումից հետո բրիտանացի պաշտոնյաները փոխեցին իրենց դիրքորոշումը՝ ժխտումից անցնելով ցեղասպանության հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց խուսափելուն: Արտգործնախարարության 2010 թ. ներքին հուշագրում նշված է. «Պարոն Ռոբերտսոնի զեկույցից և այն լայն տարածում ստանալուց հետո, մենք թարմացրել ենք մեր հանրային գիծը, որպեսզի հստակեցնենք, որ Նորին մեծության կառավարությունը համարում է, որ մեր գործը չէ վճիռ կայացնել (պատմական կամ իրավական), թե արդյոք հայոց ջարդերը ցեղասպանություն էին»: Մեկ այլ հուշագրում արտգործնախարարությունը պարզաբանել է, որ նա այլևս չի պնդելու, թե «պատմական վկայությունը բավարար չէր մեզ համոզելու, որ այս իրադարձությունները պետք է դասակարգել որպես ցեղասպանություն»: Հուշագիրը շարունակում է հաստատել, որ «ավելի շատ համաձայնություն կա հայ համայնքի կրած կորուստների և տառապանքների մասշտաբների վերաբերյալ, և որ «իրավագիտությունը ցեղասպանության, և հատկապես մտադրություն փաստելու պարագաների և պահանջված փաստաթղթերի առնչությամբ զգալիորեն փոխվել է 90-ականներին, Ռուանդայում և բալկաններում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով»: Սակայն, արտգործնախարարությունը դեռևս խորհուրդ է տալիս դեմ արտահայտվել ցեղասպանության բացահայտ ճանաչմանը, քանի որ «հայկական սփյուռքը Մեծ Բրիտանիայում համեմատաբար փոքր է (20 հազարից պակաս) և առկա է սահմանափակ հանրային հետաքրքրություն»:

Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության առաջիկա հարյուրամյակի առիթով, բրիտանական կառավարությունը որոշել է մի փոքր ավելի զիջող դառնալ այս հարցի առնչությամբ: Անցյալ տարի, երբ Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպանը դիմել էր Լոնդոնին՝ Բեյրութում Ապրիլի 24-ի ոգեկոչմանը մասնակցելու համար ցուցում ստանալու, արտգործնախարարությունը նրան խորհուրդ էր տվել գնալ արարողությանը: Արտգործնախարարությունը նաև խորհուրդ է տվել իր աշխատակազմին՝ չստեղծել «այնպիսի տպավորություն, որ մենք ժխտում ենք 1915-ին տեղի ունեցածը... մենք շարունակ ում ենք դրանք (ջարդերն ու տեղահանությունները) համարել իսկապես զարհուրելի և հիշատակման արժանի»:

Ցեղասպանության հարցին իրավական լուծում տալու համար Ռոբերտսոնը երկու առաջարկություն է անում. կամ Հայաստանի կառավարությունն այն ներկայացնում է «վճիռ կայացնելու համար Արդարադատության միջազգային դատարան [Համաշխարհային դատարան]՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 9-րդ հոդվածի» կամ խնդրում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ ստեղծել հատուկ դատարան Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Պետք է արժանին հատուցել Ջեֆրի Ռոբերտսոնին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին այս կարևորագույն գրքի հեղինակման համար: Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբն արդեն ձեռք է բերել գրքի 1000 օրինակ՝ Լոնդոնում պաշտոնյաների և լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում տարածելու համար: Գիրքը հասանելի է Amazon.com կայքից: Ինձ համար մեծ պատիվ է, որ Ռոբերտսոնն իր աշխատության մեջ վեց անգամ հղում է արել իմ հոդվածներին:

Ռոբերտսոնը արժանիորեն իր գիրքը ձոնել է Բեն Ուիտակերի՝ ՄԱԿ-ի 1985 թ. զեկույցի հեղինակի պայծառ հիշատակին, ով հայերի զանգվածային ջարդերը որակել էր որպես ցեղապանություն:

 
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards