Ազնվամորին դանդաղեցնում է ծերացումը, պաշտպանում սրտանոթային հիվանդություններից և ոչ միայն
LifestyleԱզնվամորին կանխում է քաղցկեղը, պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից, խթանում է նյութափոխանակությունը, այրում ճարպերը, նիհարեցնում։
Բազում հետազոտություններ ցույց են տվել, որ ազնվամորին ունի հզոր հակաօքսիդանտ հատկություններ, որոնք մեծ դեր են կատարում բազմաթիվ հիվանդությունների և վարակների կանխման համար։
Ազնվամորին հարուստ է մագնեզիումով, վիտամին K, C-ով։
Ազնվամորում առողջարար ու օգտակար հատկությունները՝
• Բարելավում է սրտանոթային համակարգի գործունեությունը, կանխում է սրտի կաթվածն ու բարելավում արյան շրջանառությունը։
• Նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը՝ հատկապես աղիներինը։
• Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Չնայած քաղցր համին՝ ազնվամորին չի պարունակում շատ գլյուկոզա և չի ազդում արյան շաքարի մակարդակի բարձրացման վրա, ինչպես նաև բավարարում է քաղցրի պահանջը։
• Դանդաղեցնում է ծերացման գործընթացը՝ պայքարելով ազատ ռադիկալների դեմ։
• Նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվելուն՝ խթանելով նյութափոխանակությունը և այրելով կալորիաները։
• Բուժում է արթրիտի ախտանշանները՝ շնորհիվ հակաբորբոքային հատկությունների, անցկացնում է քրոնիկ ցավն ու հոդային բորբոքումները։