Այս միրգը կանխում է ծերացումը
LifestyleՆոր բժշկական հետազոտությունների համաձայն, մկաններում տոնուսի կորուստը կանխարգելելու համար պետք է օրական ուտել մեկ խնձոր։
Այովայի համալսարանի գիտնականները պնդում են, որ խնձորի կեղևում պարունակվող նյութերը օգնում են վերադարձնել ամրությունը տարեց մարդկանց մկաններին 2 ամիս բուժումից հետո։ Նույնպիսի օգտակար հատկություններով , որոնք օգնում են հոգնած ծեր մկաններին վերադարձնել կենսունակությունը, օժտված են նաև կանաչ լոլիկները։
Տարեց հասակում մկանների թուլությունը պայմանավորված է ATF4 անվամբ պրոտեինով, սակայն խնձորի կեղևում հայտնաբերված նյութերը օգնում են նվազեցնել դրանց գործունեությունը, հայտնել են մասնագետները։
Գիտնականները հուսով են, որ այդ բացահայտումը կբերի բուժման նոր մեթոդների կիրառման, որը կօգնի տարեց մարդկանց հնարավորինս երկար մնալ ակտիվ և լավ ֆիզիկական վիճակում։