Թուրքիան համակած անկարգությունների հետևանքով դպրոցներում և համալսարաններում դասերը դադարեցվել են
International newsՈղջ Թուրքիան համակած անկարգությունների հետևանքով երկրի տարբեր շրջանների դպրոցներում և համալսարաններում դասերը ժամանակավորապես դադարեցվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Դիարբեքիրում նախնական մեկ օրով դադարեցվել են տարրական և միջնակարգ դպրոցների դասերը: Դպրոցական դասերը չեն լինի նաև Հաքքարիում, Վանում, Բաթմանում:
Հաքքարիում երկու օր շարունակվող անկարգություններից, այդ թվում և համալսարանական գույքի վրա գործած հարձակումից ելնելով' համալսարանում դասերը հետաձգվել են մինչև երկուշաբթի, իսկ Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի պարագայում դասեր չեն լինի մեկ օր:
Հոկտեմբերի 7-ի գիշերը սկսված անկարգությունների և բախումների հետևանքով Թուրքիայում մահացել է 15 մարդ. Դիարբեքիրում մահացել է 8 մարդ, Մարդինում' 2, Սիիրթում' 2, Բաթմանում' 1, Մուշում' 1, Վանում' 1: Ստամբուլում ծավալվող գործողությունների արդյունքում ձերբակալվել է 98 մարդ, վիրավորվել են 30-ը, որոնցից 8-ը ոստիկաններ են: Դիարբեքիրում իրավիճակը հանդարտեցնելու նպատակով փողոց են հանվել < i>անգամ տանկեր: Թուրքիայի որոշ նահանգներում պարետային ժամ է հայտարարվել: