Էրիկ Անթառանյանը՝ հայտնի խոհարար Գայանե Բրեիովային «Համի որակ» նախագիծ հրավիրելու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում «Համի որակ» նախագիծը կշարունակի բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունն ու օգտակարությունը: Սակայն նոր եթերաշրջանում Էրիկին են միացել Ռուսաստանում հայտնի խոհարար, մեր հայրենակից Գայանե Բրեիովան, ով կներկայացնի հեղինակային և այլ կերակրատեսակներ:
Գայանե Բրեիովայի ներկայությունը «Համի որակ»-ում, ինչ խոսք, մեծ անակնկալ է հայ հեռուստադիտողի համար, իսկ թե ինչպե՞ս է հաջողվել նրան առաջարկել հաղորդման նոր եթերաշրջանի մասնակիցը լինել, Էրիկ Անթառանյանը պատմել է Life.panorama.am-ին:
«Գայանեն իմ վաղեմի ընկերներից է, իրար ճանաչում ենք դեռ վաղուց, երբ Երեւանում էր, իսկ հետո երբ մեկնեց Չեխիա, շարունակեցինք կապ պահպանել: Ուրախ եմ, որ ազգությամբ հայ խոհարարը սիրված է աշխարհում, նրա խոհանոցի սիրահարները իսկապես մեծ են, սակայն վատն այն է, որ նրա մասին հայ հեռուստադիտողներից քչերը գիտեն: Հենց այս փաստից ելնելով՝ մենք առաջարկեցինք Գայանեին, որպեսզի իր մասնակցությունն ունենա «Համի որակ»-ում, դե իսկ իր համաձայնությունը ստանալուց հետո պայմանավորվեցինք նաեւ Գայանեի պրոդյուսերի հետ ու իրականացրինք առաջին փորձնական նկարահանումը»,- նշեց Էրիկն ու շարունակեց.
«Գայանեն ոչ միայն լավ խոհարար է, այլեւ էկրանում շատ գեղեցիկ է ներկայացնում իր արվեստը, իսկ կիսառուսերեն նախադասությունները էլ ավելի հետաքրքիր են դարձնում նրա խոսքը»:
Շարունակությունը՝ այստեղ: