Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մոսկվայի պետական համալսարանում մեկնարկել է հայկական սփյուռքին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված գիտաժողովը

Society

ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 14-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի (ՄՊՀ) պատմության ֆակուլտետի գիտաժողովների սրահում մեկնարկել է «Հայկական սփյուռքն ու հայ-ռուսական հարաբերությունները. պատմություն և այժմեականություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը՝ 16 երկրներից, այդ թվում նաև՝ Հայաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից հրա վիրված 100-ից ավելի հայագետների և գիտության բնագավառի անվանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Գիտաժողովի կազմակերպիչներն են ՄՊՀ պատմության ֆակուլտետն ու հայագիտական ուսումնասիրությունների զարգացման ու աջակցության «Անիվ» հիմնադրամը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և ՀՀ և ՌԴ մի շարք գիտական ու մշակութային հաստատությունների աջակցությամբ:

Միջազգային գիտաժողովի բացմանը ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընթերցել է ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի ողջույնի ուղերձը՝ հասցեագրված գիտաժողովի մասնակիցներին, որում ՀՀ Նախագահը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ մեկնարկող միջազգային գիտաժողովը, որպես կարևորագույն գիտական իրադարձություն, կնպաստի հայ-ռուսական հումանիտար և կրթական կապերի խորացմանն ու երկու պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Այնուհետև դեսպան Եսայանն, իր ելույթում որակելով մեկնարկող գիտաժողովը որպես առանցքային կարևորության գիտակրթական նախաձեռնություն՝ ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները որպես Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն մեր օրերում շարունակում են դինամիկ զարգանալ՝ ընդլայնելով  փոխգործակցության սահմաններն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի շրջանակներում»:

Բացման արարողությանը ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովն ընթերցել է նաև ՌԴ Պետդումայի նախագահ, Ռուսաստանի պատմական միության նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը, որում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան, մասնավորապես, անդրադարձել է հայ համայնքի դերակատարությանը Ռուսաստանի զարգացման տարբեր պատմական փուլերում՝ ընդգծելով, որ ռուս-հայկական հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն ներկայիս տարածաշրջանային զարգացումների համայնապատկերում:

Գիտաժողովի շրջանակներում բացվել է նաև հայ-ռուսական թեմատիկայով պատմափաստագրական ցուցահանդես, նախատեսված է նաև հայագիտության թեմայով մի շարք գրքերի շնորհանդես:

Հավելենք նաև, որ գիտաժողովի մեկնարկից առաջ տեղի է ունեցել առանձնազրույց ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանի և Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի միջև, որի ընթացքում քննարկվել են  կրթական և գիտական ոլորտում բուհի հետ համագործակցության տարաբնույթ հարցեր: Դեսպան Օ.Եսայանը շնորհակալություն է հայտնել ՄՊՀ ռեկտորին՝  հայկական սփյուռքին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված գիտաժողովի կազմակերպման համար՝ ընդգծելով քննարկվելիք հարցերի արդիականությունը: ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է նաև, որ հայկական կողմը մ եծ կարևորություն է տալիս ՄՊՀ-ի հետ կրթական և գիտական ոլորտում համագործակցության զարգացմանը: Իր հերթին Վ.Սադովնիչին ընդգծել է ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի գործունեության կարևորությունը: ՌԴ-ում ՀՀ դեսպանը առանձին հանդիպում է ունեցել նաև ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովի և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ»:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia