Գիտնականները որոշել են ավելի քան 1 մլրդ աստղերի գտնվելու վայրը
LifestyleԳիտնականներն ավելի քան 1 մլրդ աստղերի կատալոգ են ստեղծել այն տվյալների շնորհիվ, որոնք ստացվել են Gaia տիեզերական աստղադիտակի օգնությամբ:
Այդ մասին հայտնել Է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ):
«Կազմված կատալոգն ամենախոշորն Է աստղային երկնքի՝ երբեւիցե ստեղծված բոլոր քարտեզներից»,- Մադրիդում ելույթ ունենալով աստղային ատլասի շնորհանդեսին, ընդգծել Է Էնթոնի Բրաունը, հետազոտող, որը ԵՏԳ-ի աստղադիտակի օգնությամբ ստացվող տվյալները մշակող գիտնականների խմբի անդամ Է:
Ստեղծված քարտեզը ծավալուն Է: Դրանում նշված են 1,142 միլիարդ աստղերի գտնվելու վայրը եւ համարները, նրանց շարժման հետագծերը եւ նրանց միջեւ առկա տարբեր հեռավորությունները:
«Gaia աստղադիտակն ամենակատարյալ աստղաչափական գործիքն Է, օբյեկտների միջեւ տարածությունը որոշում Է այնպիսի ճշտությամբ, որին երբեք ավելի վաղ դեռ չի հաջողվել հասնել»,-ընդգծել Է Ալվարո Խիմենեսը, որը ԵՏԳ-ի գիտական բաժնի վարիչն Է:
Gaia տիեզերական աստղադիտակը գործարկվել Է 2013 թվականին եւ իր գիտահետազոտական առաքելությունն սկսել Է 2014 թվականի հուլիսին:
Ներկայացված աստղային ատլասը, որը հետագայում կճշգրտվի եւ կլրացվի, հիմնված Է այն տվյալների վրա, որոնք աստղադիտակի օգնությամբ հավաքվել են 2014 թվականի հուլիսից մինչեւ 2015 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: