Քայլի Ջենները՝ ոսկեգույն գոտիով ու խակի գույնի մարզական վերնազգեստով
LifestyleՔայլի Ջեններին վերջին անգամ մենք տեսել ենք Կարին Ռոյթֆելդի թեմատիկ երեկույթի ժամանակ՝ Նորաձեւության շաբաթվա շրջանակում Նյու Յորքում կազմակերպվել էր Harper's Bazaar երեկույթը, որտեղ փայլում էր նաեւ Քիմ Քարդաշյանի քույրը։ 19-ամյա աղջնակը ոգեւորված պարում էր Քանյե Ուեսթի երաժշտության ներքո:

Քայլի Ջենները իր միկրոբլոգներում պարծեցել է իր նոր կերպարով։
19-ամյա հեռուստաաստղը ներկայացել է ոսկեգույն գոտիով ու խակի գույնի մարզական վերնազգեստով:

Թե ինչի կապակցությամբ է այդ նոր կերպարը՝ Քայլին չի մեկնաբանել, ավելին իր Snapchat –ում գեղեցկուհին սկսել է գովազդել իր կոսմետիկ ապրանքները, որոնք հիշեցնենք՝ վերջերս էին հայտնվել օնլայն վաճառքում, եւ ընդամենը մի քանի ժամում ամբողջությամբ իրացվել։


Նշենք, որ Քայլիի ավագ քույրը՝ Քիմը, չորս օր մեքսիկական Պունտա Միտեում դստեր՝ Նորթի ու որդու՝ Սեյնթի հետ հանգստանալիս 6000 սելֆի էր արել:

Աղբյուր՝ Daily Mail