Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը չի ցանկանում իր վրա վերցնել հանրահավաքի պատրաստվող քաղաքական երեք ուժերի լիդերների` հանրահավաքին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ գնահատականներ տալը, սակայն գիտի, որ ընթանում է քաղաքական գործընթաց, որի արդյունքը լինելու է այն, ինչ լինելու է: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Գալստյանը: «Ճիշտ չեմ համարում գնահատել քաղաքական ուժերի լիդերների քայլերը: Մի բան կարող եմ ասել, որ մեր երկրում կա արատավոր իշխանության համարկարգ և թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն այդ արատավոր իշխանական համակարգի ներկայցուցիչներն են»,-ասաց ՍԴՀԿ ատենապետը: