Yerevan, 28.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հաշմանդամ երեխաների ինտեգրումը համընդհանուր ներառականության մաս է. Լևոն Մկրտչյան

Society

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի աջակից` «Մեդիկոր»  հիմնադրամի  ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարը գոհունակություն է հայտնել «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ»  կազմակերպության  հետ  երկարատև և արդյունավետ  համագործակցության  համար: «Շատ կարևոր է, երբ  միջազգային հասարակական կազմակերպությունները Հայաստանում հետևողական և արհեստավարժ գործունեություն են ծավալում: Այն մեծ աշխատանքը, որ դուք իրականացնում եք  նախադպրոցական կրթության զարգացման և ներառականության տարածման ուղղությամբ, կարևոր և հեռանկարային գործընթաց է և համահունչ  է մեր այսօրվա կրթական քաղաքականությանը»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մեդիկոր հիմնադրամի  ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետին  իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին` Հայաստանում համընդհանուր ներառականության տարածման և նախակրթարանների  զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Նա տեղեկացրել է, որ երկրորդ անգամ լինելով Հայաստանում` արդեն կոնկրետ դրական տեղաշարժեր է արձանագրել: «Այսօր ես վերադարձել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքից, որտեղ գործում է դպրոցահեն նախակրթարանը և շատ տպավորված եմ: Այստեղ, անշուշտ, նաև մեր կազմակերպության աջակցությամբ  աշխատանքներ են տարվում ոչ միայն երեխաների, այլ նաև նրանց ծնողների հետ. գործում է ծնողական ռեսուրս կենտրոնը»,-նշել է  Ռիկուս Ջասոմետին:  

Անդրադառնալով համընդհանուր ներառականության տարածման խնդրին` նախարարը նշել է, որ  մեր հասարակության մոտ թեպետ աստիճանաբար ձևավորվում է ներառականության իրական պատկերը, այդուհանդերձ դեռևս թյուրըմբռնում կա: «Ներառականությունը շատերի պատկերացմամբ հաշմանդամ երեխաների ինտեգրում է սովորական հանրակրթական դպրոցներ, որոնք էլ պետք է հարմարեցված լինել հաշմանդամներին: Այնինչ, համընդհանուր ներառականության ապահովում է ցանկացած տիպի կարիք ունեցողի ինտեգրումը միջավայրին, օրինակ, ինչով ներառականություն չէ սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հասարակությանը և դպրոցական կյանքին, կամ ասենք  բացառիկ կարողություններով օժտված երեխայի ինտեգրումը իր հասակակիցների շրջանում»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Այս համատեքստում նախարարը կարևորել է  ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը, որը, ի դեպ, եկող տարվա պետբյուջեի նախագծում ներառվել է:
Հանդիպման ընթացքում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլի»  հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի իրականացման գծով ավագ ղեկավար Իռեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու իրենց գործուն եության ուղղությամբ: Նա նախարարին ներկայացրել է իրենց առաջիկա ծրագրերը` շեշտելով, որ կազմակերպությունը մտադիր է ընդլայնել գործունեության շրջանակը: Հաշվի առնելով հանրապետության կրթական համակարգի կարիքները` նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները` առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia