Եղանակը Հայաստանում
SocietyՀայաստանի տարածքում, սեպտեմբերի 17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ եւ քամու ուժգնացում` 15-18 մ/վ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-ին եւ 18-ի գիշերը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 17-ի գիշերվա առաջին կեսին հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, իսկ վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+19,
Կոտայքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+19,
Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+19,
Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +14+19,
Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+19,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը՝ +22+26,
Արարատում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,
Արմավիրում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +14+19,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+17, ցերեկը՝ +22+27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +16+21,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +18+23: