Ինչպե՞ս է դիմահարդարվում Ջոնի Դեփի գեղեցկուհի դուստրը (ֆոտոռեպորտաժ)
LifestyleԿարծիք կա, որ եթե հայտնիների զավակները հասնում են հաջողության, ապա այդ ճանաչումն ուղղակիորեն կապված է նրանց անվանի ծնողների հետ։ Սակայն նայելով Լիլի-Ռոուզ Դեփի հրեշտակային դեմքին եւ գեղեցիկ ու նուրբ դիմագծերին՝ ինչպե՞ս կարելի է մոդելային կարիերայում նրա հաջողությունները վերագրել միայն հոլիվուդյան ծնողներին՝ Ջոնի Դեփին եւ Վանեսսա Պարադիին։
Աղջիկն, ասես, իր գեղեցկուհի մայրիկի պատճենը լինի, սակայն նրա հմայքը կրկնապատիկ է․ չէ՞ որ, նրա գեներում հոսում է նաեւ ամենահմայիչ եւ խարիզմատիկ Ջոնի Դեփի արյունը։
17-ամյա գեղեցկուհին առայժմ դիմահարդարվում է իր տարիքին համապատասխան՝ նուրբ եւ մեղմ գույների մեջ։ Իհարկե, բացառություններ են կազմում որոշ ֆոտոշարքեր, որոնք ենթադրում են ավելի հասուն եւ վայրի դիմահարդարում։
Հոլիվուդյան աստղերի գեղեցկուհի դստեր դիմահարդարման ամենավառ օրնակները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։










Սյունե Առաքելյան