ՉԼ. Մեսսին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն է
SportԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի առաջին խաղային շաբաթվա արդույնքում ճանաչվել է լավագույնը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Մեսսին ստացել է ձայների 38 տոկոսը:
Խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 7:0 հաշվով հաղթել էր շոտլանդական «Սելթիկին», իսկ Մեսսին դարձել էր հեթ-տրիկի եւ գոլային փոխանցման հեղինակ:
Երկրորդ հորիզոնականում է «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը (28%), որը դուբլ էր ձեւակերպել ռուսական «Ռոստովի» հետ խաղում (5:0): Երրորդը անգլիական «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզն է (15%):