Քիչ տղամարդիկ գիտեն շագանակագեղձի քաղցկեղի այս պարզ ախտանիշերը
LifestyleBlognews.am-ը գրում է.
Շագանակագեղձի քաղցկեղը ամենատարածված քաղցկեղն է տղամարդկանց մոտ։ Հաշվի առնելով այն, որ շատ մարդիկ պարբերաբար չեն ստուգվում, կարևոր է իմանալ այս քաղցկեղի ախտանիշները և հասկանալ օրգանիզմի «հուշումները»։

BlogNews-ը դասակարգել է շագանակագեղձի քաղցկեղի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան, և Ձեզ է մատուցում այն կարևոր բաները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ։
Ինչու՞ է շագանակագեղձի քաղցկեղը այդքան վտանգավոր
Քաղցկեղի այս տեսակը առանձնանում է նրանով, որ չափազանց պասիվ է և կարող է գաղտնի զարգանալ տարիներ շարունակ։ Հենց այս պատճառով շագանակագեղձի քաղցկեղը չափազանց վտանգավոր է. մարդիկ իմանում են իրենց հիվանդության մասին ժամանակից ուշ, երբ բուժումն արդեն անօգուտ է։ Իհարկե, այդ դրությունը կարելի է շտկել քաղցկեղի ախտանիշների մասին բավարար գիտելիքներ ունենալու դեպքում։
Այս քաղցկեղը զարգանում է տարեց տղամարդկանց մոտ. գրանցված դեպքերի 80% -ում քաղցկեղով հիվանդ տղամարդիկ 65 տարեկան են կամ ավելի մեծ։
Նախնական փուլում այս քաղցկեղն անցնում է առանց զգալի ախտանիշների։ Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ այն փոքրի ցուցումները, որոնք մեր օրգանիզմը տալիս է մեզ նախազգուշացնելու համար։
Շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտանիշները
Ահա մի քանի հայտնի ախտանիշներ, որոնց մասին գիտեն գրեթե բոլոր տղամարդիկ․
- Բարդություններ միզարձակման ժամանակ (ծանր դեպքերում մեզի մեջ արյուն է նկատվում)
- Միզապարկի դատարկման հետ խնդիրներ
- Միզարձակումը կառավարելու ունակության կորուստ
- Սեքսուալ խնդիրներ / դիսֆունկցիա
Սրանցից բացի՝ կան նաև այլ՝ ոչ ստանդարտ ախտանիշներ, որոնց մասին չգիտեն տղամարդիկ և չեն ասոցացնում դրանք շագանակագեղձի քաղցկեղի հետ, մասնավորապես՝
- Ցավեր մեջքի, ողնաշարի, կոնքերի և կրծքավանդակի շրջաններում
- Քաշի հանկարծակի կորուստ
- Հոգնածություն և թուլություն
- Ոտքերի թմրածություն
Այժմ, երբ Դուք գիտեք ինչպես հայտնաբերել քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկը, Դուք կարող է պաշտպանել ինքներդ Ձեզ՝ այս ախտանիշների առկայության դեպքում անահապաղ ստուգվելով։
Եթե Դուք պարբերաբար նկատում եք այս ախտանիշները կամ դրանց որևէ կոմբինացիան, ապա անհապաղ դիմեք բժշկի։