Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էջմիածնում հորիզոնները խախաղ չեն, իսկ ոստիկանությունը գործում է «դեպքից հինգ րոպե անց» տրամաբանությամբ

Analysis

Թվում է, թե ոստիկանությունը պետք է որ հանցակազմ պարունակող գործողությունների սիրահարներից մեկ քայլ առաջ տրամաբանությամբ գործեր, բայց պարզվում է, որ դա հիմնականում այնդպես չէ: Քննիչները, դատախազները և իրավապահ համակարգի մյուս բոլոր անդամները սկսում են գործի անցնել, երբ արդեն դեպքը տեղի ունեցած և վերջացած է լինում, իսկ դրանից առաջ բոլորը լուռ են, համերաշխ ու երջանիկ:

Թվում է նաև, որ իրավապահ համակարգը պետք է նաև իմանա, թե ազգաբնակչության որ խավն ինչպիսի զենք-զինամթերքի սիրահար է և ում ձեռքին ինչ տիպի զենք կա: Բայց արի ու տես, որ դրան էլ կարծես պատշաճ ուշադրություն չի դարձվում մինչև այն պահը, երբ այդ զենքը սկսում է կրակել: Սա մի տեսակ դարձել է նորմալ աշխատանքային գործելաոճ, բայց հասարակության անվտանգությունը պատշաճ ապահովելու համար սա ամենևին էլ բավարար չէ:

Առաջիկա օրերին Հայաստանի շատ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու, իսկ մամուլում դեռևս օրեր առաջ արդեն ահազանգեր հնչեցվել ու հնչեցվում են, թե նախընտրական քարոզարշավի շրջանակներում որ վայրում ինչ աստիճանի թեժությամբ են իրադարձությունները զարգանում: Բայց, տպավորությունն այնպիսին է, թե ոստիկանությունն այս ամենի մասին իմանալով հանդերձ՝ այնքան էլ չի շտապում թեկնածուների, նրանց նախընտրական քարոզարշավի կազմակերպիչների ու մասնակիցների անվտանգության մասին հոգ տանել, հավանաբար մտածելով, թե փոքր քաղաքներ ու գյուղեր են ու կարիք չկա մտնել մատի ու մատանու արանքը, մարդիկ են մի օր կկռվեն, մյուս օրը կբարիշեն:

Հեռու ենք այն մտքից, որ ոստիկանությունը ցանկության դեպքում չէր կարողանա օպերատիվ տվյալներ ունենալ ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուների, կամ թեկնածուների համախոհների վարքագծի ու դրանց դրսևորման մասին, բայց արի ու տես, որ իրավապահ համակարգը հանգիստ նստած սպասում է, մինչև որ մարդիկ իրար վրա կրակեն, իրար հետ բախվեն, հետո նոր միայն միջամտեն:

Սակայն մեկ քայլ առաջ տրամաբանությամբ գործելու դեպքում պետք է, որ ոստիկանությունը կարողանար նախականխել իրար վրա կրակողների գործողություններն էլ, նման ձգումներ ունեցողների ցանկություններն էլ: Իսկ հիմա դեռևս շարունակում ենք շարժվել հին ու բարի մոտեցումներով, ինչ-որ տեղ նաև նպաստելով, որ փոքր համայնքներում բուն դրած զոռբայությունը նույն ձևով էլ շարունակվի:

Այդպես եղավ նաև երեկ, երբ Էջմիածնի մի թեկնածուի համախոհները կրակեցին մյուս թեկնածուի մեքենայի ուղղությամբ և երջանիկ պատահականությամբ թեև գնդակը չդիպչեց հակառակորդ թեկնածուին, բայց, այնուամենայնիվ, երկու խմբերի բախումից խուսափել չեղավ: Ամենայն հավանականությամբ դրա հետևանքով այս պահին արդեն ավելի են թեժացել նախընտրական կրքերը, որից էլ կրկին ահ ու սարսափի մեջ են հատնվել քաղաքի բնակիչները:

Եվ այսպիսի մթնոլորտում վաղը, երբ քաղաքում տեղի ուենան ընտրություններ, ոչ մի երաշխիք չկա, որ թեկնածուների մի խումբը մյուսի հետ նորից չի բախվի, իրար վրա չեն կրակի ու նույնիսկ մարդիկ չեն զոհվի: Սա տեսականորեն, բայց գործնականում կարծես թե ամեն ինչ նույնն է՝ իրավապահները նստած սպասում են, հասարակությունն էլ չգիտի, թե ինչ անի ու ինչպես իր ավտնագությունը պաշտպանի:

Հիմա պարզ է չէ՞, թե ինչու է այդքան անհրաժեշտ, որ բոլորի՝ թե՛ թեկնածուների և թե՛ հասարակության անվտանգության երաշխիքների ապահովում իրականացվի, բայց, դատելով ուժայինների քայլերից, այս պահին միայն կարող ենք փաստել, որ նրանք առանձնապես չեն շտապում կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել, փոխարենը կազմ ու պատրաստ սպասում են, որ դեպքից հինգ րոպե անց ողջ կազմով և հմայքով արագ ներկայանան նշված դեպքի վայր ու սկսեն իրենց պրոֆեսիոնալիզմը ցույց տալ:

Արմինե Գիրգորյան

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards