Բրազիլացի հայտնի դերասանը նկարահանումների ժամանակ խեղդվել է
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Ներկաները մտածել են, որ պատահարը նկարահանումների սցենարի մեջ է մտնում։
Բրազիլացի հայտնի դերասան Դոմինգոս Մոնտաները ջրահեղձ է եղել, երբ նկարահանումների ընդմիջման ժամանակ մտել էր գետը՝ լողալու։ Միջադեպը տեղի է ունեցել «Ծերունի Շիկուն» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Տեղեկությունների համաձայն՝ մտնելով գետը, Մոնտաները ընկել էր ուժեղ հոսքի մեջ և սկսել էր օգնություն խնդրել։ Սակայն ներկաները մտածել են, որ նկարահանումներ են գնում և չեն փրկել դերասանին։
Արդյունքում հոսանքը տարել էր տղամարդուն, ինչից հետո նրա դին հայտնաբերվել էր Xingo էլեկտրակայանի մոտակայքում՝ 30 մետր խորության վրա։
Տեղի իշխանություններն արդեն մեկնաբանել են պատահարը՝ նշելով, որ դերասանը լողալու համար ընտրել էր շատ վտանգավոր վայր։
.jpg)