Վարշավան սպառնում է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
International newsԼեհաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Գժեգոժ Սխետինան հայտարարել է, որ Վարշավան կպնդի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացումը, եթե Մոսկվան չփոխի իր քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ:
«Այո, եթե Ռուսաստանը չփոխի իր քաղաքականությունը, ապա այդ պատժամիջոցները կխստացվեն և էլ ավելի զգայուն կլինեն Ռուսաստանում»,- ասել է նա Polsat News լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության վերաբերյալ հարցին:
Ընդսմին նախարարը նշել է, որ այժմ գլխավորն արյունահեղության դադարեցումն է Ուկրաինայի արևելքում: «Այսօր անհրաժեշտ է, որ պահպանվի զինադադարը և հրադադարի ռեժիմը… Այդ դեպքում կարող է միջամտել դիվանագիտությունը և իսկակ