Քիմ Քարդաշյանն առանց կրծկալի շրջել է Մայամիում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երեկ Քիմ Քարդաշյանն ուշադրության կենտրոնում էր հայտնվել. ինչպես միշտ: Այն բանից հետո, երբ Մայամիում պապարացիները նրան ֆիքսել էին սադրիչ հագուստով՝ չնայած առանց դրա էլ երեկ հայուհին ամբողջովին մերկացել էր, այս անգամ Քիմը քույրերի՝ Քլոեի եւ Քորթնիի հետ գնացել էր Dash store բուտիկ:

Քույրերը խանութն այցելել էին ցերեկը, եւ ռեալիթի շոուի 35-ամյա աստղը ուշադրություն էր հրավիրել իր վրա ոչ թե 300 դոլար արժողությամբ ջինսի, այլ նեղ տոպի միջոցով, որը ցուցադրում էր հայուհու մերկ կուրծքը:






Հիշեցնենք, որ երեկ Քիմն իր միկրոբլոգում հումորով շնորհավորել էր օգնականի ծննդյան օրը եւ հրապարակել մի շարք անկեղծ լուսանկարներ:
