Արմեն Ռուստամյանը բյուրոկրատական քաշքշուկը շոու է համարում
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կառավարության վերջին նիստը, որին առաջին անգամ վարչապետի կարգավիճակում մասնակցում էր Կարեն Կարապետյանը, նոր տեմպ վերցրեց:
Չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցները ավելի շատ ֆիքսվել էին այն հանգամանքին, թե ինչպես անհարմար վիճակում հայտնվեց էկոնոմիկայի նախարա Արծվիկ Մինասյանը, իրականում թեման լրիվ այլ հարթությունում էր:
Կարևոր խնդիրը «կորեց». ըստ էության, դրանով սկիզբ դրվեց կառավարման համակարգում բյուրոկրատական քաշքուկներին վերջ դնելու կամ նվազագույնը մեղմելու պրոցեսին:
Եթե դա օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների դեպքում կարող էր չնկատվել հասարակ մահկանացուներիս համար, սակայն տարօրինակ է, որ այն «նկատելի չի եղել» Արմեն Ռուստամյանի նման ոչ «նորակոչիկ» գործչի համար: Այլ բան է, որ Արմեն Ռուստամյանը շոուի առիթ էր փնտրում, իսկ այս պարագայում առիթն ապահովված էր՝ ինչպե՞ս փնտրել ընկեր Արծվիկին (շարքային Ռայանին) օպերացիայի շրջանակներում:
Տեսնես Արմեն Ռուստամյանը քանի օրում կարող է հասնել օրենքով ամրագրված արտոնությունների ստացմանը, եթե իհարկե չօգտվի ընկեր Արծվիկի ծառայություններից: Շարքային ընկերությունների համար դա 5-6 ամիս է:
Հանկարծ չստացվի, որ ՀՅԴ-ն սկսում է ամուր ամուր պաշտպանել բյուրոկրատական քաշքուկները՝ բաց պահելու պոտենցյալ եկամուտների ծորակը: