Խոցելի խմբերին աջակցող Մեծամորի «Ընտանիք և համայնք» կենտրոնն աշխատանքները կշարունակի նոր մասնաշենքում
SocietyԿյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և խոցելի ընտանիքներին աջակցելու նպատակով Մեծամոր քաղաքում հիմնված «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունը նոր մասնաշենք ունի: Ինչպես տեղեկանում ենք «ԵՀԽ հայաստանյան կլոր սեղան» հի մնադրամից, շենքի կառուցումն իրականացրել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը, «ԵՀԽ հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամն աջակցել է գույքի գնման հարցում:
Մինչ փայտաշեն հաստատությունում շրջելը, Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը կատարել է տնօրհնեքի կարգ: Տոնական միջոցառումն ուղեկցվել են «Ընտանիք և համայնք» կազմակերպությունում գործող «Արևածաղիկ» մանկական երգչախմբի կատարումներով և «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատերախմբի ներկայացումներով: «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությունը երկար տարիներ համագործակցում է «Կլոր սեղան» հիմնադրամի հետ:
Կենտրոնն իր շահառուներին տրամադրում է սոցիալ-հոգեբանական, կրթամշակութային ծառայություններ, նաև կազմակերպում է երեխաների ցերեկային խնամքը և վերականգնողական աշխատանքներ տանում օրենքի հետ խնդիր ունեցող անչափահասների հետ: