Աստղասերների համար կանցկացվի սիրողական աստղադիտություն
SocietyԱստղասերների համար Կասկադ համալիրի վերին հարթակում կանցկացվի սիրողական աստղադիտություն: Ինչպես տեղեկանում ենք «Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակական կազմակերպությունից, միջոցառումը նվիրված է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 108 ամյակին, Գուդրայք Ջոնի 252 ամյակին և Հայաստանում Աստղագիտության օրվան:
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին` ժամը 19:30-23:00-ն: Աստղադիտակներ ունեցողները կարող են միանալ իրենց աստղադիտակներով: Աստղադիտակներից օգտվելն անվճար է:
Միջոցառմանն օժանդակում է Գաֆեսչյան թանգարան-հիմնադրամը: