Պաշտոնապես բացվել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 12-րդ ուստարին
SocietyԵրևանում բացման պաշտոնական արարողությամբ տրվեց Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 12-րդ ուսումնական տարվա մեկնարկը:
Բացման արարողությանը հաջորդեց 11-րդ ուստարվա ուսանողների դիպլոմների հանձնումը: Միջոցառմանը ներկա էին դպրոցի հիմնադիրներն ու նախորդ տարիների շրջանավարտները: Ներկաների շարքում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Մայր Աթոռի միաբան Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը, լրագրողներ և այլք:
«Անցյալ տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ ՔԴԵԴ-ում համախմբվում է երիտասարդ ինտելեկտուալների բազմություն: Այս դպրոցն իր նախորդ 11 տարիների առաքելությամբ դարձել է մի ասպարեզ, որտեղ կարելի է բաց, խորքային քննա րկումներ իրականացնել»,- նշեց դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը:
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: 2005 թվականին տեղի է ունեցել դպրոցի պաշտոնական բացումը: Քաղաքական դասընթացների 21 դպրոցներից Երևանինն առաջինն էր, որ ստեղծվել է ԵԽ վարշավյան գագաթնաժողովից հետո: ՔԴԵԴ-ը զարգացման ծրագիր է, քաղաքական մասնակցության ու հետաքրքրություններ ունեցող երիտասարդների համախմբող դասընթաց: Այն կրթությունը համադրում է քաղաքական գործիչների ու քաղաքագետների երիտասարդ սերնդի ներկայացուցիչների` միմյանց հետ շփվելու հնարավորության հետ: ՔԴԵԴ -ը տվել է բազմաթիվ հայտնի շրջանավարտներ` այդ թվում` պատգամավորներ, դեսպաններ, փոխնախարարներ: Դպրոցում դասախոսություններով հանդես են գալիս բազմաթիվ պաշտոնյաներ: