«Արտույտների ագարակը» վեպի հեղինակը ներկայացրեց իր մեկ այլ «Մշո գիրքը» վեպի հայերեն տարբերակը
CultureԵրևանում կայացավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Մշո գիրքը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի հեղինակը արձակագիր, հնագետ Անտոնիա Արսլանն է, ով հատուկ Իտալիայից Հայաստան է ժամանել գիրքը ներկայացնելու նպատակով:
«Մշո գիրքը» «Մշո ճառընտիրը» ձեռագիր մատյանի փրկության, տարագիր գերդաստանների պատմության մասին է և անդրադառնում է մշակութային ցեղասպանությանը:
Վեպն իտալերենից թարգմանել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Հարությունյանը: «Մշո գիրքը» լույս է ընծայվել «Զանգակ» հրատարակչության կողմից և նվիրվել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Անտոնի Արսլանը Պադովայի համալսարանի պրոֆեսոր է և բազմաթիվ նորարարական ուսումնասիրությունների հեղինակ: Վերջին տարիներին վերագտնելով իր հայկական ինքնությունը՝ Արսլանը 2004 թվականին գրեց իր առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը նրան բերեց համաշխարհային ճանաչում, թարգմանվեց 20 լեզուներով, և որի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանեցին համանուն ֆիլմը: 2012 թվականին նրան շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալը՝ մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար: