Ծանրորդուհի Արփինե Դալալյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն
SportԼեհաստանում ավարտվել է ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը ելույթ են ունեցել Մ17 գերծանր քաշային ծանրորդուհիները:
69+ կգ քաշային կարգում պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Արփինե Դալալյանը: Մեր ծանրորդուհին ցույց է տվել երկամարտի 213 կգ (89+124):
Մինչև 17 տարեկանների 94+ կգ տղաների պայքարում փոխչեմպիոն է դարձել Վարազդատ Լալայանը: Հայ ծանրորդը երկամարտի 335 կգ-ով 2-րդն է եղել՝ չնայած փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում: