48-ամյա Սինդի Քրոուֆորդը՝ Violet Grey-ի նոր համարում
LifestyleՈ՞վ կարող է ասել, որ Սինդի Քրոուֆորդը 48 տարեկան է. սուպերմոդելը շարունակում է բավականին ակտիվ գործունեություն ծավալել։
Ջորջ Կլունիի հարսանիքին մասնակցելուց հետո մոդելը մեկնել էր Պերու։ Իսկ այժմ նա նկարահանվել է Violet Grey պարբերականի նոր ֆոտոշարքում։

Ֆոտոշարքի լուսանկարիչն է Էմմա Թեմփեսթը։

Սինդին նաեւ խոսել է իր գեղեցկության եւ հիանալի կազմվածք ունենալու գաղտնիքների մասին.
«Գաղտնիքն այն է, որ ոչ մի գաղտնիք էլ չկա։ Ես ապրում եմ հետեւելով հին ու արդեն բոլորին քաջ հայտնի կանոններով. չեմ ծխում, ճիշտ ժամանակին եմ քնում, շատ ջուր եմ խմում եւ մշտապես գտնում եմ այն, ինչը կարող է երջանկացնել ինձ»,-ասել է Սինդին ամսագրի թղթակցին։




