Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքը Փարավոնում․ լուսանկարներ
LifestyleHraparak.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հարսանեկան արարողությունն է։ Հարսանեկան խնջույքը անցկացվում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում, որտեղ ներկա է քաղաքական ողջ էլիտան։ Մեր այնտեղ գտնվելու ժամանակ վերջին մակնիշի ամենաշքեղ ավտոմեքենաները իրար ետևից, շարվեշարան մտան ռեստորանի բակ, այդ շարասյունների մուտքը կրկնվում էր պարբերաբար։ Տեղի անվտանգության աշխատակիցները մեզ թույլ չէին տալիս անգամ ցանկապատի մյուս կողմից մի նկար անել՝ պատճառաբանելով, թե չի կարելի։ Ներսում անվտանգությունը պահպանվում էր ամենաբարձր մակարդակով, դարպասների մոտ տարածքը հսկում էին անվտանգության մեծաթիվ աշխատակիցները, իսկ մուտք գործող մեքենաներին ուղեկցում էին ոստիկանական մեքենաները։
Շարունակությունը` այստեղ: