Հայ երիտասարդ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել
SportՈւկրաինայում ավարտվել է Կլիչկո եղբայրների անվան բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարը:
Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է 3 մեդալ,- հայտնում է ՀԲՖ-ն:
64 կգ քաշային Տոնի Գալստյանը եզրափակչում պարտվել է Վրաստանը ներկայացնող Էսկերխան Մադիևին և դարձել արծաթե մեդալակիր:
69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը նվաճել են բրոնզե մեդալ: Մադոյանը կիսաեզրափակչում պարտվել ղազախ Սադրիդին Ահմեդովին, իսկ Հովհաննիսյանը՝ Ուկրաինան ներկայացնող Վյաչեսլավ Գավիրլյուկին:
Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել 8 բռնցքամարտիկներ: