Ժամը 11.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 10.61%-ը
SocietyԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11:00-ի տվյալներով քվեարկությանը մասնակցել է 68 708 քաղաքացի կամ ընտրողների 10․61 տոկոսը․ այս մասին Tert.am-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ժամը 08.00-ից բացվել են ընտրատեղամասերը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցում են համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:
Նշենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 11-ի դրությամբ 10 ընտրատեղամասում արձանագրել են 115 ընտրախախտում։