ՄԻՊ-ը ՏԻՄ ընտրություններում խախտումների վերաբերյալ ահազանգեր է ստացել
SocietyՀայաստանի մի շարք համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու մասին ահազանգեր: Մանրամասն ուսումնասիրվում են զանգածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները:
Այս մասին տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը՝ հավելելով. «Դրանց թվում արդեն իսկ արձանագրվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ առերևույթ պա րունակող արարքներ:
Խախտումների վերաբերյալ բոլոր տվյալները սահմանված կարգով ուսումնասիրելու և ամփոփելուց հետո կուղարկվեն քրեական հետապնդման հարուցման հարցի լուծման նպատակով:
Պաշտպանի աշխատակազմի կողմից ողջ օրվա ընթացքում շարունակվելու են մշտադիտարկման և ուսումնասիրության աշխատանքները»: