Նորատուսում բռնկված հրդեհը անասնագոմ և 1500 հակ անասնակեր է ոչնչացրել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ այրվում է գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմն ամբողջությամբ (150 քմ) և ներսում պահեստավորված անասնակեր` մոտ 1500 հակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.17-ին, մարվել՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 12.50-ին: