Փրկարարները բացել են փակ դուռը
SocietyՍեպտեմբերի 18-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: