Լոս Անջելեսի «Գրանդ պարկ» այգում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել (լուսանկարներ)
SocietyՀայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը բացվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի «Գրանդ պարկ» այգում:
Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն` հուշարձանի բացումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Այն մեջտեղից երկու մասի բաժանված ժայռաքար է, որի մի կողմը հարթ է, իսկ մյուս կողմը` ընդգծված խորդուբորդություններով: Սև ժայռաքարը խորհրդանշում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև գոյատևումը:
Հուշարձանը շրջապատված է գետնի մեջ ներկառուցված մետաղական շրջանակով, որի վրա փորագրված են Վիլյամ Սարոյանի խոսքերը. «Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը»:
5 տոննա կշռող հուշարձանը կերտել է Գլենդելում բնակվող ճարտարապետ Վահագն Թոմասյանը, ով հուշարձանի համար որպես հումք օգտագործել է Արարատյան դաշտից բերված հրաբխային կրաքար:


