Նորատուս գյուղում անասնագոմն ամբողջությամբ այրվել է
SocietyՍեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այրվում է կուտակված անասնակեր` մոտ 1500 հակ: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմն ամբողջությամբ (150 քմ) և ներսում պահեստավորված անասնակեր` մոտ 1500 հակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.17-ին, մարվել՝ ս. թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 12.50-ին: