Նավթի համաշխարհային գներն աճում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նավթի գներն աճել են, հայտնում է Gazeta–ն։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,84 տոկոսով՝ հասնելով 43,82 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,68 տոկոսով՝ հասնելով 46,54 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: