Միրանդա Քերն ամուսնացել է Էվան Շպիգելի հետ (ֆոտո)
LifestyleԱրևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, 33-ամյա սուպերմոդել Միրանդա Քերն ամուսնացել է 26-ամյա միլիարդատեր Էվան Շպիգելի հետ։
Instagram-ի իր էջում Միրանդան հրապարակել է իր սիրեցյալի հետ սև ու սպիտակ լուսանկար, որում երևում է՝ ինչպես է նրա մատին շողշողում նշանադրության մատանին։
Նկարի տակ նրա երկրպագուներն արդեն իսկ շնորհավորում են նորապսակներին։ Սակայն հարսանեկան նկարներ և մանրամասներ դեռևս հայտնի չեն։