Մինո Ռայոլա. Հենրիխ Մխիթարյանը մոտ էր Պրեմյեր լիգայի այլ ակումբ տեղափոխվելուն
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն այս ամռանը մոտ է եղել Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական այլ ակումբ տեղափոխվելուն:
«Մխիթարյանի տրանսֆերի հարցում ամեն ինչ բարդ էր: Մենք գրեթե պայմանավորվել էինք Պրեմյեր լիգայի այլ ակումբի հետ, սակայն «Բորուսիան» հրաժարվեց բաց թողնել նրան: Այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվեց լուծել բոլոր հարցերը»,- իտալացի հայտնի գործակալի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար Անգլիայի 20-ակի չեմպիոնն այս ամռանը 42 միլիոն եվրո էր վճարել Դորտմունդի «Բորուսիային»: