Մենք ուզում ենք ապացուցել մարդկանց, որ միասնական լինելով կարող ենք փոխել գոնե մեկ երեխայի ճակատագիր. Լիլիթ Մուրադյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հանրային հեռուստաընկերությունը մեկնարկել է БԵթե բոլորըЮ նոր սոցիալական նախագիծ, որի հեղինակներն են Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը:
«Մոտավորապես 1.5 տարի առաջ իմ ու Վահեի մոտ ծագեց այս նախագծի գաղափարը, սակայն սկզբում չէինք կողմնորոշվում, թե հասարկության որ շերտին նախագիծը միտված կլինի օգնելու, իսկ երկար ծանր ու թեթեւ անելուց հետո կանգ առանք հենց այս գաղափարի վրա, ըստ որի նախագիծը կծառայի հիվանդ երեխաներին օգնելու նպատակին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթն ու ընդգծեց՝ իրենց գլխավոր նպատակն է փոխել հասարակության վերաբերմունքը հիվանդ երեխաների նկատմամբ.
«Ցավոք, մեր շրջապատում իսկապես շատ են այն երեխաները, ովքեր ապրում են մեր իրականության հակառակ կողմում, նրանցով ոչ մեկ չի հետաքրքրում, ոչ մեկ հայացք չի գցում նրանց ճակատագրերին, ուստի մեր հիմնական նպատակը հենց ուշադրություն շեղելն էր, մարդկանց սթափեցնելն ու հորդորելը, որ մի պահ կտրվեն իրենց առօրյայից ու տեսնեն, թե ինչ է կատարվում մեր կողքին ապրող ու մեր կարիքը ունեցող երեխաների կյանքում: Մենք ուզում ենք ապացուցել մարդկանց, որ միասնական լինելով, կարող ենք փոխել գոնե մեկ երեխայի ճակատագիր: Ցավում եմ, բայց մեր հասարակությունը նման երեխաներին ընդունելու հարցում դեռ շատ տեղ ունի փոխվելու, կրթվելու, ըմբռնելու ու պատրաստակամություն ունենալու պաշտպանել այդ երեխաներին, ովքեր մեղավոր չեն այդ կարգավիճակում լինելու համար: Մարդկանց մի խումբ կա, ովքեր պիտակավորում են նման փոքրիկներին, բակում իրենց երեխաներին թույլ չեն տալիս խաղալ խնդիրներ ունեցող երեխաների հետ, ինչն ըստ իս, ուղղակի սարսափելի է: Պետք է ընդգծեմ՝ մենք ցուցադրելով հիվանդ երեխաների, չենք ուզում խղճահարություն արթնացնել նրանց նկատմամբ, չենք ուզում, որ մարդիկ նայեն մեր հաղորդումը, խղճան, տխրեն եւ վերցնեն հեռակառավարման վահանակն ու փոխեն հեռուստաալիքը, մենք ուզում ենք որպեսզի մարդիկ սիրեն այդ երեխաներին ու ցանկանան հոգալ նրանց մասին.,- հավելեց հաղորդավարուհին:
Շարունակությունը՝ այստեղ: