Կլոպ. Լիվերպուլը ցանկանում է հաղթել Լիգայի Գավաթը
SportԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի Լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղից առաջ նշել է, որ իր թիմը ցանկանում է հաղթել տվյալ մրցաշարում:
«Կարմիրների» առաջիկա մրցակիցը «Դերբի Քաունթին» է:
«Իմաստ կա մասնակցել մրցաշարին, միայն եթե մտադիր այն հաղթել: Թեպետ, առայժմ վաղ է այդ մասին խոսել: «Լիվերպուլը» մտադիր է իր ուժեղագույն կազմով մրցել «Դերբի Քաունթիի» հետ:
Ֆիրմինոն արդեն մարզվում է: Նա կարող էր խաղալ, բայց բժիշկները խորհուրդ տվեցին նրա բաց թողնել խաղը, իսկ Սակոն դեռ մարզավիճակ է հավաքում:
«Լիվերպուլը» ցանկանում է հաղթել Լիգայի Գավաթի խաղարկությունը», - գերմանացի մասնագետի խոսքն է փոխանցել «BBC»-ն: