Խամես. Ինտերը ցանկանում էր ձեռք բերել ինձ
SportՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հաստատել է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում իր ծառայություններով հետաքրքրված էր Միլանի «Ինտերը»:
Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնում էին, որ «ռոսոներին» պատրաստ է 85 միլիոն եվրո վճարել կոլումբիացի ֆուտբոլիստի համար:
«Ոչ մի պաշտոնական առաջարկ չի եղել ակումբային գրանցումը փոխելու հետ կապված: «Ինտերը» ցանկանում էր ձեռք բերել ինձ, դա ճիշտ է, բայց ես միշտ հասկացրել եմ, որ ցանկանում եմ շարունակել կարիերաս «Ռեալում», - Խամեսի խոսքն է փոխանցել «Onda Cerօ»-ն: